07/07/2021 21:21
Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, ինչը կարևոր է երկրի հետագա զարգացման համար. Պուտին
Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ երկրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս անձամբ շնորհավորել ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար», - ասել է Պուտինը:
Ըստ նրա՝ բարդ խնդիրները հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե ապահովվի արդյունավետ աշխատելու հնարավորությունը:
«Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Դուք դա ունեք։ Դա երևացել է ընտրությունների արդյունքներով», - հավելել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ ցանկացած երկրի համար դժվար ժամանակներում մարդկանց վստահությունը հետագա զարգացման կարևորագույն պայմանն է: