08/07/2021 11:24
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արմեն Չարչյանի պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը, Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիլյան» Բկ ղեկավար Արմեն Չարչյանի պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
«Մերժեց բավականին դողդողացող ձայնով, ամեն ինչն էլ հասկանալի է, բաց իրավաչափ չէ։ Բոլոր դեպքերում մենք եկել էինք դատարան՝ արդարադատության ակնկալիքով։ Կարծում էինք, որ այստեղ իրավաբանություն տեսնելու էինք, բայց ցավոք, չտեսանք։ Հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում ունեցանք կալանավորման ֆետիշացումը», - դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա ասաց՝ որքան էլ ճնշումներն ու ապօրինությունները շարունակվեն, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ։