08/07/2021 16:49
Տոկիոն արտակարգ ռեժիմ է սահմանվում՝ COVID-19-ի պատճառով
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն մտցնելու մասին երկրի մայրաքաղաքում՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով: Արտակարգ դրությունը մտցվում է հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը, գրում է Kyodo News-ը:
Նույն ժամանակահատվածի համար երկարաձգվում են Օկինավայի արտակարգ ռեժիմը և ուժեղացված միջոցառումների ռեժիմն Օսակա, Սայտամա, Կանագավա և Տիբա պրեֆեկտուրաներում:
Մարզերում, նշված ժամանակահատվածում, ռեստորաններում և բարերում ալկոհոլային խմիչքների վաճառքը կսահմանափակվի, կարաոկեի ծառայությունից անհնար կլինի օգտվել:
Իշխանությունները խնդրում են քաղաքացիներին հրաժարվել Օբոնի հիշատակի օրվա ընթացքում ամառային արձակուրդների ընթացքում մարզերի միջև ճանապարհորդությունից:
Պարբերականը նշում է նաև, որ արտակարգ իրավիճակի սահմանում կարող է հանգեցնել այն փաստի, որ Օլիմպիական խաղերը մայրաքաղաքային վայրերում անցկացվեն առանց հանդիսատեսի:
Դա կլինի Տոկիոյի չորրորդ արտակարգ դրությունը համավարակի մեկնարկից ի վեր: