08/07/2021 17:05
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցում Շմեյխելին տուգանայինի ընթացքում լազերով կուրացնելու դեպքով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական գործ է հարուցել Եվրոպայի 2020 թ. առաջնության 1/2 եզրափակչի Անգլիա-Դանիա խաղի արդյունքներից հետո:
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները գործ են հարուցել բրիտանացիների դեմ և հետաքննում են դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելի հետ կապված միջադեպը, ինչպես նաև երկրպագուների պահվածքը դանիական օրհներգի ընթացքում և պիրոտեխնիկա օգտագործելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ուեմբլիի երկրպագուներից մեկը Անգլիա-Դանիա խաղում Հարի Քեյնի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածի ժամանակ լազերային շող էր արձակել դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելի դեմքին:
Հիշեցնենք, որ լրացուցիչ ժամանակում անգլիացի ավագը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, բայց Շմեյխելի սեյվից հետո նա առաջինն է հարվածել գնդակին և գնդակն ուղարկել դարպասը։