08/07/2021 16:33
Հայիթիի սպանված նախագահի երեխաները լքել են երկիրը
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզեի երեխաները փախել են երկրից, հայտնում է տեղական Juno7 պորտալը:
Նախագահը սպանվել էր չորեքշաբթի՝ իր նստավայրի վրա զինված հարձակման հետևանքով:
Այլ մանրամասներ պորտալը չի հաղորդում: Ավելի վաղ հարևան Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպան Սմիթ Ավգուստինը հայտարարել էր, որ Մոիզի երեխաները գտնվում են ապահով վայրերում՝ պաշտպանության տակ: