08/07/2021 11:49
Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի շրջանի դպրոցական ճամբարում
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձորիստան բնակավայրի վարչակազմը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինված անձնակազմին հրավիրել է միջնակարգ դպրոցին կից ճամբար՝ «Խաղաղապահի դաս» կրթական գործողություն անցկացնելու համար:
Իրենց հարազատ գյուղում արձակուրդում գտնվող երեխաները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն աշակերտներին պատմել են ռուս խաղաղապահների կողմից կատարված առաջադրանքների մասին, երեխաներին բացատրել սակրավորների կողմից չստուգված տարածքներում խաղերի վտանգի, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների մասին:
Ռազմական բժիշկը պատմել և ցույց է տվել, թե ինչպես ճիշտ կանգնեցնել արյունահոսությունը, վիրակապել, և որ իրավիճակներում չպետք է դիպչել տուժածին:
Ուսուցչական անձնակազմը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին հետաքրքիր դասախոսության համար:
Շաբաթը մի քանի անգամ ռուս խաղաղապահները նման գործողություններ են անցկացնում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել են մոտ 6000 դպրոցական և ուսանող: