08/07/2021 15:03
Հայաստանում կհիմնվի էլեկտրական մալուխների արտադրության ժամանակակից օբյեկտ. կստեղծվի 20 նոր աշխատատեղ
Կառավարությունը հավանություն է տվել «Լիեն քոմփանի» ՓԲԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։
Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ։