08/07/2021 13:51
Դատական համակարգից ներքին դիմադրություն չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան
Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով մեր երազանքների դատական համակարգը»։
Հարցին՝ ե՞րբ են հեռանալու այն դատավորները, ովքեր խախտումներով են աշխատել, Բադասյանն ասաց, թե կարգապահական վարույթները կան, հասանելի են, երբ կլինեն այլ պրոցեսներ, հայտնի կլինեն։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դատական համակարգում պետք է անպայման հայտնվեն նոր դատավորներ։
Հարցին՝ դատական համակարգի կողմից ներքին դիմադրություն կա՞, Բադասյանն արձագանքեց. «Ես այս պահին որևէ ներքին դիմադրություն չեմ տեսնում ու դրա պոտենցիալը չեմ տեսնում»։