09/07/2021 17:59
Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձեւաչափով
Կոնվերս Բանկը շարունակում է Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ Քարտից քարտ փոխանցումների ակցիան՝ այլ ձեւաչափով: Ակցիայի շրջանակում՝ մինչև 31.07.2021թ.-ը ներառյալ, ՀՀ-ից դուրս թողարկված VISA վճարային քարտերին/քարտերից ամենաշատ Card to card փոխանցումներ կատարած կամ ստացած 10-ական քարտապանները կստանան Երևան Պարկի 2-ական տոմս:
Փոխանցումներ կարելի է իրականացնել Կոնվերս բանկի Վճարային պորտալով և Մոբայլ բանկ համակարգով:
Նշենք, որ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի Card ot Card փոխանցումների նախորդ ակցիան ավարտվել է հունիսի 26-ին: Դրա շրջանակում ֆինանսական այդ կազմակերպությունը ՀՀ բանկերի Վիզա քարտապաններին էր առաջարկել կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանից դուրս թողարկված ցանկացած VISA քարտի կամ ստանալ փոխանցում եւ ստանալ 1000 դրամի չափով քեշբեք:
Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/07/01/Visadirect_YerevanPark_Tickets/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: