09/07/2021 11:53
ԵՄ-ն 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կցուցաբերի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց. Օլիվեր Վարհե
Տխրեցի ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի առկայության փաստով, կառավարությունում այսօր Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն։
«Այս համատեքստում 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն ենք համախմբել, այդ օգնությունը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց։ ԵՄ-ն պատրաստ է շատ ակտիվ դերակատարում ստանձնել հակամարտության հաջորդած իրավիճակում և աջակցել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը», - ասաց Օլիվեր Վարհեն։