09/07/2021 17:03
Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են Աֆղանստանի մեծ մասը
Աֆղանստանի տարածքի մեծ մասը, բացի Քաբուլից և շրջակա շրջանների մի մասից, վերահսկվում է «Թալբանի» կողմից, հայտնել է Դոհայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Աբդուլլահիբ Մանսուրը:
«Փաստացի իրավիճակ է ստեղծվել, որ նահանգների վարչական կենտրոնները վերահսկվում են միայն պաշտոնական Քաբուլի կողմից, բոլոր մյուս արվարձաններն ու գավառները, որոնք մարզերի մաս են կազմում, մեր վերահսկողության տակ են», - ասել է Մանսուրը՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: