09/07/2021 16:38
ԱՄՆ-ի զինված ուժերը կլքեն Աֆղանստանը մինչ ամառվա վերջ
ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի Աֆղանստանից մինչ օգոստոսի 31-ը, Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը:
«Երբ ես ապրիլին հայտարարեցի մեր զորքերի դուրսբերման մասին, ասացի, որ մենք դրանք դուրս կբերենք մինչ սեպտեմբեր: Եվ մենք այս նպատակին հասնելու ճանապարհին ենք: Մեր ռազմական առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին», - ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ զորքերի դուրսբերման հարցում գլխավորն անվտանգությունն է, և այս գործընթացն այնպես կազմակերպվի, որ կորուստներ չլինեն: