09/07/2021 15:56
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է վերացնել ժամանակավոր կացության թույլտվությունները
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է միգրացիոն ռեժիմների բարեփոխումներ նախատեսող օրենքի նախագիծ:
Մասնավորապես, առաջարկվում է հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության թույլտվություններից (ԺԿԹ):
«Առաջարկվում է չեղարկել Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր բնակության թույլտվությունը», - ասված է գերատեսչության կայքի հայտարարության մեջ:
Օրինագծով առաջարկվում է հաստատել Ռուսաստանում գտնվելու միգրացիոն երեք ռեժիմ՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, մշտական բնակություն:
Բացի այդ, նախարարությունն անհրաժեշտ է համարում ստեղծել անբարեխիղճ հրավիրող անձանց ռեեստր: