09/07/2021 19:13
Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, լուրն Aysor.am-ին հաստատեց ինքը՝ Զաքարյանը։
«Հրաժարական եմ ներկայացրել, քանի որ «Հայաստան» դաշինքը կգնա խորհրդարան, ես էլ վերցնելու եմ իմ պատգամավորական մանդատը, 17-րդ համարն եմ», - ասաց Զաքարյանը։
Նա հերքեց, թե իր հրաժարականը կապ ունի իշխանության կողմից ճնշումների հետ։
«Ոչ մեկը չի կարող ճնշել, չեմ էլ պատկերացնում դա ոնց է լինում։ Անկեղծ եմ ասում՝ հրաժարական ներկայացրել եմ իմ կամքով», - նշեց Մխիթար Զաքարյանը։