09/07/2021 16:07
Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 հայ զինվորի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։