09/07/2021 12:27
Հայիթիի նախագահի սպանության համար կասկածվողները ձերբակալվել են Թայվանի դեսպանատանը
Հայիթիում նախագահ Ջովենել Մոիզի սպանության կասկածյալները ձերբակալվել են այս երկրում Թայվանի դեսպանատան տարածքում, հայտնում է դիվանագիտական առաքելությունը:
Հինգշաբթի առավոտյան Հայիթի ոստիկանությունը դիվանագետներին տեղեկացրել է, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներ փնտրելու համար:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7 մարդ ոչնչացվել է:
Հաիթիի նախագահը մահացու վիրավորում էր ստացել չորեքշաբթի գիշերն՝ իր նստավայրի վրա հարձակման հետևանքով:
Նրա կինը՝ Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է: