09/07/2021 21:25
«6-րդ ՊՇ Անձնուրաց Պաշտպան». Գևորգ Արշակյան` Եռաբլուրում հանգրվանած Մատաղիսի թագավորության ֆանտաստիկ տղան (Տեսանյութ)
Հուլիսի 8-ին Եռաբլուրում էին հավաքվել ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի հարազատները, մարտական ընկերներն ու անմիջական վերադասը: Ֆանտաստիկ տղայի բազմաթիվ պաշտոնական ու ոչ պաշտոնական մեդալների կողքին հայտնվեց ևս մեկը՝ «6-րդ ՊՇ Անձնուրաց Պաշտպան» մեդալը:
Մերօրյա հերոսի մասին բոլորն են լսել. պատերազմից ամիսներ առաջ իր իսկ «հռչակած» Մատաղիսի թագավորությունից զորացրված ու պատերազմի ընթացքում կամավորագրված 24-ամյա երիտասարդը, որքան էլ նվիրված էր իր երեք մասնագիտություններին (իրավաբան, փիլիսոփա, զինվորական), այնուամենայնիվ, ընտրեց դրանցից կարևորագույնը՝ հայրենիքի պաշտպանությունը:
Հայաստանն ու Արցախը պաշտող սպան սեպտեմբերի 28-ից մարտադաշտում էր, հրադադարից ժամեր առաջ Շուշիի մատույցներում նույն ճակատամարտի ընթացքում վիրավորվեց երեք անգամ, ու թեև առաջին իսկ վիրավորումից հետո կարող էր հոսպիտալ տեղափոխվել, բայց հրաժարվեց մարտը կիսատ թողնել: Ինքն իրեն ցավազրկեց ու շարունակեց... Երրորդ վիրավորումը, ցավոք, ճակատագրական էր:
Նրա անունով կան լսարաններ ու դասարաններ, սահմանվել են կրթաթոշակներ: Նա մեր կողքին ֆիզիկապես չկա, բայց կա. նա ամենուր է, նա վերերկրային է...
Մանրամասն՝ տեսանյութում: