09/07/2021 12:20
Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը. Հայկ Մարության (Տեսանյութ)
Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը։ Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել: Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Այդ մասին ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով, տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:
Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար: