09/07/2021 12:41
Աշնանը Հայաստանը կունենա «Ջոնսոն» և «Նովովաքս» ընկերությունների արտադրության պատվաստանյութեր. Ավանեսյան
ՀՀ-ում վերջին 2-3 ամիսների ընթացքում հաճարակային իրավիճակը բավական կառավարելի է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Պետք է անենք ամեն բան, որ կանաչ գոտում լինելու փաստը պահպանվի և առաջիկայում ևս ունենանք բարվոք իրավիճակ։ Ցավոք, պատվաստումային գործընթացն աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և վարակին հնարավորություն չտալ անընդհատ մուտացվելու», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ավանեսյանի խոսքով՝ աշնանը Հայաստանը կունենա «Ջոնսոն» ընկերության արտադրության մոտ 50 հազար պատվաստանյութ, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, և մոտ 300 հազար դեղաչափ «Նովովաքս» ընկերության պատվաստանյութ, որն օգտագործվում է երկու դեղաչափով: