10/07/2021 13:43
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ տարիներ շարունակ Արցախում իրականացվող ծրագրերի համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանին:
Քննարկվել են հետպատերազմական Արցախի զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահը շնորհակալություն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ տարիներ շարունակ Արցախում իրականացվող ծրագրերի համար:
Հանդիպմանը մասնակցել է ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը։