10/07/2021 11:41
Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են. կարծում եմ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու. Արամ Վարդևանյան
Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են։
«Ես կարծում եմ՝ սույն վեճի լուծումը ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու, ու այո, մենք գտնում ենք, որ անվավերության հիմքերն առկա են», - ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանին խնդրում է՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը՝ օգտվել «կամ-կամ» հնարավորությունից։
«Կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ», - ավելացրեց Վարդևանյանը։