10/07/2021 13:25
Հայիթիում Մոիզի սպանությունից հետո նշանակվել է ժամանակավոր նախագահ
Հայիթիի Սենատն իր խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ՝ սպանված Ժովենել Մոիզին փոխարինելու համար: Այս մասին ասվում է Սենատի հրապարակված բանաձևում:
Նշվում է, որ Լամբերը երդվելու է խորհրդարանում: Նա կաշխատի որպես պետության ղեկավար մինչ ընտրված նախագահի երդմնակալությունը՝ 2022 թվականի փետրվարի 7-ին:
Այժմ երկիրը ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը, որը Մոիզի սպանությունից հետո երկրում ռազմական դրություն է հայտարարել: