10/07/2021 09:56
«Հրապարակ». Մեծ «տոկոսներ խփած» «տասովշչիկները» կփոխարինեն թաղապետերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընտրություններից հետո իշխանությունը ձեռնամուխ է եղել նաև թաղապետերին փոխելուն։ Նրանք, ովքեր ընտրություններին չեն արդարացրել իշխանությունների սպասելիքները, պաշտոնանկ են արվում, և նշանակվում են ընտրություններին մեծ «տոկոսներ խփած» «տասովշչիկները»։
Աջափնյակի թաղապետից հետո իշխանությունների թիրախում Նոր Նորքի թաղապետն է, առաջիկայում նա հրաժարական կտա։ Քննարկվում է այդ պաշտոնում նախկին ՀՀԿ-ական Գուրգեն Պողոսյանի թեկնածությունը, ով Սերժ Սարգսյանի ժամանակ ղեկավարել է Նորքի 9-րդ զանգվածի ՀՀԿ նախընտրական շտաբը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանի մերձավորն է։ Նրան առաջ է մղում Սուրեն Պապիկյանը։
Մեզ ասացին՝ իշխանությունը թաղապետերի փոփոխության, նշանակման հարցերը Պապիկյանին է հանձնել. որպես «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբի պետ՝ նա է վճռելու, թե ով խրախուսվի, ով «պատժվի» ընտրությունների ժամանակ կատարած աշխատանքի համար։
Ի դեպ, իշխող թիմը որոշել է ժամանակավորապես սառեցնել Մարությանի պաշտոնանկության հարցը․ առաջիկա ամիսներին նրան անվստահություն չեն հայտնի, քանզի վստահ չեն, որ կկարողանան մեծամասնություն ստանալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: