10/07/2021 13:40
Քուվեյթում օդը տաքացել է մինչև +70°С
Քուվեյթում ջերմաստիճանը ռեկորդներ է գրանցում. ստվերում +53,3°C է, արևում +70°C: Այդ մասին հայտնում է World Gulf պարբերականը:
Այսպիսով, այս ամառն անցած 70 տարիների ընթացքում դարձել է ամենաթեժը:
Երկրի որոշ շրջաններում իշխանությունները դիմել են բնակիչներին և հորդորել նրանց տնտեսել էլեկտրաէներգիան տներում և գրասենյակներում փոխարինել հին օդորակիչները, քանի որ աշխատելու համար նրանց շատ էլեկտրաէներգիա է պետք: