10/07/2021 12:10
Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հինգ մարդ է մահացել
Հինգ մարդ է մահացել Տաջիկստանի արևելքում 6 բալ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, РИА Новости-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին:
«Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, որոնք տեղի են ունեցել 7:14-ին (Երևանի ժամանակով 6:14-ին) գտնվել է Դուշանբեից 165 կիլոմետր հյուսիս-արևելք և Ռաշտի շրջանից 21 կիլոմետր արևելք: Ստորգետնյա ցնցումների մագնիտուդն էպիկենտրոնային գոտում կազմել է 6, Դուշանբեում՝ 3, հինգ մարդ է մահացել», - ասել է Յուսուֆին:
Նրա խոսքով՝ մարդիկ մահացել են Տաջիկաբադի շրջանի Լանգարի Շոխ գյուղում, Ռաշտի շրջանի Հիջբորակի գյուղական ջեմոյի երկու անչափահաս բնակիչ վիրավորվել է:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող երկու գյուղերում ցնցումների հետևանքով վնասվել է 19 տուն: