12/07/2021 16:51
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ հրաժարական չի տա
Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարվել է հրաժարական տալ վրացական ԶԼՄ-ների պահանջների պատճառով:
Իսկ այդ գործողությունները նա անվանել է «պետության դեմ դավադրության անհաջող փորձ»: Այս մասին երկուշաբթի, հուլիսի 12-ին, հաղորդել է Georgia-online-ը:
«Հակապետական և հակաեկեղեցական ուժերի դավադրությունը մեր երկրում տեղի չի ունեցել և երբեք տեղի չի ունենա», - կառավարության նիստում ասել է Ղարիբաշվիլին:
Մեկնաբանելով օպերատոր Ալեքսանդր Լաշկարավի մահը՝ նա խոստացել է, որ բոլորն, ովքեր մասնակցել են նրա ծեծին, կպատժվեն: