«Թուրքիայի արտադրած ԱԹՍ-ների կիրառումը Ղարաբաղում անհանգստացնում է աշխարհի բազմաթիվ երկրների ռազմական շտաբներին, այդ թվում` Ֆրանսիային». «Հենակետն» ամփոփել է շաբաթը

12/07/2021 16:31

«Թուրքիայի արտադրած ԱԹՍ-ների կիրառումը Ղարաբաղում անհանգստացնում է աշխարհի բազմաթիվ երկրների ռազմական շտաբներին, այդ թվում` Ֆրանսիային». «Հենակետն» ամփոփել է շաբաթը


«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում:
Ալիևը հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Շուշիի հռչակագիրը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրասիայի համար։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Քուչուքաքյուզի գլխավորած պատվիրակությունը և Բաքվում բանակցություններ անցկացրել Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովի հետ։ Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման շուրջ։ Ադրբեջանական մամուլում կարևորվել է թուրք հրամանատարի այցը՝ հաշվի առնելով, որ այն հաջորդում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ այս տարվա հոկտեմբերի 4-ից 8-ը Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Eternity-2021» զորավարժությունների շրջանակներում տեղի է ունեցել առաջին պլանային հանդիպումը:

Շաբաթվա ընթացքում Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում և Սանասարում (Ղուբաթլի) ադրբեջանական կողմը սահմանապահ ծառայության 2 նոր զորամաս է բացել։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ «ADEX» միջազգային պաշտպանական ցուցահանդեսը 2022 թ-ի սեպտեմբերի 6-8-ը անցկացվելու է Ադրբեջանում: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև թուրքական կառույցներն ու ընկերությունները։
Լեհաստանի Սեյմի պաշտպանության ազգային հանձնաժողովը քննարկել է «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի գնման հարցը: Լեհաստանի զինված ուժերի հրամանատար Տոմաշ Պիոտրովսկին շեշտել է, որ Ուկրաինայում, Սիրիայում և հատկապես Ղարաբաղում այդ անօդաչուների կիրառումը ցույց է տալիս, որ դրանք անհրաժեշտ են լեհական կողմին։

Ֆրանսիական հայտնի «La Monde» պարբերականը հրապարակել է ռազմական փորձագետ Լուի Գոտիեի «UAV War» հոդվածը։ Հոդվածագիրն անդրադարձել է Թուրքիայի արտադրած ԱԹՍ-ների արդյունավետությանը և նշել, թե Ղարաբաղում այդ անօդաչուների կիրառումը անհանգստացնում է աշխարհի բազմաթիվ երկրների ռազմական շտաբներին, այդ թվում`Ֆրանսիային:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

«Hurriyet Daily News» պարբերականին տված հարցազրույցում Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Ղարաբաղի վերակառուցման գործում։ Նրա խոսքով՝ թուրքական ընկերությունները հիմնականում զբաղվելու են ճանապարհաշինությամբ և ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչպես նաև ներգրավվելու են հանքարդյունաբերության ոլորտում։

Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը՝ ըստ տնտեսական շրջանների։ Հրամանագրի համաձայն` Արցախի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Ղուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

Մինչդեռ «Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Իվանյան (Խոջալու), Մարտակերտ, Շուշի և Թարթառ շրջանները։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե կառուցվում են Խուդաֆերին - Սանասար (Ղուբաթլի) - Լաչին և Խանլիգ - Սանասար (Ղուբաթլի) ավտոճանապարհները (ընդհանուր երկարությունը` 83 կմ), որոնք անցնում են Կովսականի (Զանգելանի), Սանասարի (Ղուբաթլի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանների տարածքով:

Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ սկսվել են «Հաղթանակի ճանապարհի» (101 կմ) ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև Հորադիզ - Ջրական (Ջաբրայիլ) - Կովսական (Զանգելան) - Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը (124 կմ):

Ադրբեջանը ծրագրում է Ջրականում (Ջաբրայիլ) կառուցել թուրք-ադրբեջանական եղբայրության պուրակ: Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևն ասել է, որ այդ նպատակով թուրքական կողմը կտրամադրի ծառերի մեկ միլիոն տնկիներ: Միևնույն ժամանակ, Ջրականում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Արցախից գրավված տարածքներում արդեն մեկնարկել են «խելացի քաղաքների» ու «խելացի գյուղերի» շինարարության աշխատանքները: Այս տարածքներում նաև միջազգային օդանավակայաններ են կառուցվում: Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը նախատեսվում է բացել այս տարվա սեպտեմբերի 5-ին:
Մամեդովը հայտնել է, որ Կովսականի (Զանգելան) շրջանի «խելացի գյուղը» պատրաստ է լինելու 2022 թ-ի հունվարին։

Ադրբեջանական մամուլում ընդգծվել է, որ Ակնայում (Աղդամում) վնասված շենքերի վերականգնումը մեծ թափով շարունակվում է: Արդեն ավարտվել է շուրջ 1000 տան վերանորոգումը և վերականգնումը: Առաջիկա ամիսներին Ակնայում նախատեսվում է խոշոր գործարար համաժողով անցկացնել՝ տեղական և օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական կառավարությունում իրենց աղբյուրներին, նշել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախից գրավված տարածքներում պատրաստվում են ռադիոլոգիական և ռադիոմետրիկ ուսումնասիրություններ իրականացնել։ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են քայլեր ձեռնարկել «խելացի քաղաքների» համատեղ նախագծերի պատրաստման ուղղությամբ։

«Ազերեներժի» ընկերության տեխնիկական արտադրության վարչության պետ Մուխթար Մահմուդովը հայտարարել է, որ ընկերությունը Աղդամի շրջանում սկսել է կառուցել 110 կիլովոլտանոց երկու ենթակայան: 110 կիլովոլտ հզորությամբ ենթակայանների կառուցումը շարունակվում է Ջրականի (Ջաբրաիլի), Կովասականի (Զանգիլանի), Սանասարի (Ղուբաթլիի) շրջաններում: Ղարաբաղի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև այս տարվա վերջը ենթակայանները կգործեն Ղարաբաղի բոլոր շրջաններում: Բացի այդ, «Ազերներժի»-ն շարունակում է աշխատել փոքր ՀԷԿ-երի վերականգնման ուղղությամբ:
ԱՄԷ-ից «Մասդար» ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Ալ Մեյերը նշել է, որ իրենց ընկերությունը կմասնակցի Արցախի տարածքում վերականգնվող էներգետիկայի նախագծերում։ Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը առաջարկել է Շուշի քաղաքը հայտարարել ամբողջ թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք:

Ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողները։ Համացանցում հերթական տեսանյութն է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ արձակում Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա։

«Europa Nostra»-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտում են մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն։
Պետք է նկատել, որ Ադրբեջանը ռեստավրացիայի անվան տակ Շուշիում քաղաքի հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողներից, հուշարձաններից վերացվում է հայկական հետքը։ Թիրախում է հատկապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին, որի «ռեստավրացիան» իրականացվում է կամայական կերպով՝ առանց հայկական կողմի ու միջազգային որևէ կառույցի համաձայնության ու մասնակցության։

Շաբաթվա ընթացքում մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչների այցը Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներ: Դեսպաններին ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Դիվանագիտական ներկայացուցիչները Վարանդայում նախ ծանոթացել են այդտեղ կառուցվող միջազգային օդանավակայանի շինարարությանը, ապա այցելել «Ֆիզուլի» ենթակայան: Դրանից հետո մեկնել են Շուշի: Նրանք ծանոթացել են քաղաքի տարբեր պատմական և մշակութային հուշարձանների հետ:

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Խայեն Շուշի կատարած այցից առաջ հայտարարել է, թե քաղաքին անձամբ ծանոթանալուց հետո պակիստանցի ներդրողներին կարող է ավելի մանրամասն տեղեկացնել ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին: 

Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հրավերի մերժումը երկրում «դեմարշ» են անվանել: «Մինսկի խումբը վերջնականապես մահացել է»,- կարծիք է հայտնել երկրի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ առաջարկելով «երեք դեսպաններին պաշտոնական և հասարակական մեկուսացման ենթարկել»:
Այցի ընթացքում Լիբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աշրաֆ Ադեմը նշել է, թե Շուշին գտնվում է արաբական և իսլամական երկրների սրտում: Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գուո Մինը հայտարարել է, որ շատ ուրախ է գտնվել Ղարաբաղում, ապա ընդգծել, թե Շուշիում հսկայական աշխատանք է կատարվել։

Շաբաթվա ընթացքում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի կրոնական դավանանքների ղեկավարները մեկնել են Շուշի ու այցելել հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որն ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես ռուս ուղղափառ եկեղեցի:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայատը Կրետայի էներգետիկ 5-րդ համաժողովի ընթացքում ընդգծել է բնական գազի երկարաժամկետ մատակարարման նախագծերի՝ հատկապես Անդրադրիատիկ գազատարի (TAP), Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի (IGB), Հունաստան-Հյուսիսային Մակեդոնիա փոխկապակցիչի կարևորությունը: Հիշեցնենք, որ 2020 թ-ի դեկտեմբերի 31-ին Անդրադրիատիկ գազատարի միջոցով սկսվեցին ադրբեջանական գազի մատակարարումները դեպի Եվրոպա:
«Khazar» ընկերության գործադիր տնօրեն Դավուդ Թեֆտին հայտարարել է, թե առաջիկայում Իրանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի նավարկության մասին պայմանագիր: Ըստ նրա՝ այս համաձայնագիրը հիմնականում վերաբերելու է Արևելք-Արեւմուտք միջանցքի երկայնքով տարանցմանը:

Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի (85 կմ) կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020թ. սեպտեմբերից։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Փարիզը ողջունում է ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից փոխանցել են, թե Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը և ականապատման քարտեզները Ադրբեջանին փոխանցելու Հայաստանի որոշումը: Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը ադրբեջանական «Trend» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե Լոնդոնը ողջունում է Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը՝ գերիների վերադարձի ու ականապատ քարտեզները տրամադրելու շուրջ: Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ղարաբաղում ականազերծման գործին աջակցելու բոլոր հնարավոր տարբերակները։

Այլ թեմաներ

Ադրբեջանական պետական գերատեսչությունների կողմից շարունակվում են ստեղծվել հակահայկական քարոզչություն իրականացնող տեղեկատվական տարբեր հարթակներ։ Շաբաթվա ընթացքում կայացել է ևս մեկ այդպիսի հարթակի շնորհանդես, որը կոչվում է «Karabakh.Center», որն էջեր ունի նաև Facebook, Twitter, Instagram սոցցանցերում։ Հակահայկական բովանդակությամբ մեկ այլ հարթակ էլ Ադրբեջանում գործարկել են YouTube-ում, որը կոչվում է «Vmedia»։
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը Իլհամ Ալիևին ներառել է «Մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում: «Ալիևը թիրախավորում է անկախ ԶԼՄ-ներին ու լրագրողներին, որոնք քննադատում են կառավարությանը: Գրաքննությունն ուժեղացվել է Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի ժամանակ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Կովսականի (Զանգելանի) շրջանից նախկին փախստականները դիմում են հղել Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգին՝ անդրադառնալով Ողջի (Օխչուչայ) գետը իբր աղտոտող «Քրոնիմետ» ընկերության դեմ միջոցներ ձեռնարկելու հարցին։
Դիմումի համաձայն՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը չի պահպանում էկոլոգիական չափանիշները, ինչը բնապահպանական վտանգ է ներկայացնում Կովսականի և դրան հարող մյուս շրջանների համար: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Բնության համաշխարհային հիմնադրամն ուսումնասիրում է Ողջի գետի աղտոտման խնդիրը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/10/2024 22:19 Ձեռք է բերվել պայմանավորվածություն Գազայի հատվածում հումանիտար դադարների մասին. ՅՈւՆԻՍԵՖ 10/10/2024 22:06 Գեղարքունիքում բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ 10/10/2024 21:38 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է 10/10/2024 21:27 ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան 10/10/2024 21:04 Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանին. փաստաբան 10/10/2024 20:51 Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան 10/10/2024 20:39 Վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած 10/10/2024 20:28 Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել 10/10/2024 20:09 Կարեն Գիլոյանը ԵԽ-ի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ 10/10/2024 19:52 Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար 10/10/2024 19:42 Ոստիկանության ձախողված «խրտվիլակ» օպերացիան. խրտվիլակը կրկին դատախազության շենքի մոտ է 10/10/2024 19:34 Առանց Հայաստանի՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման անհնար է հասնել տևական խաղաղության. Էլչին Ամիրբեկով 10/10/2024 19:15 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 10/10/2024 19:01 «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք նախարար 10/10/2024 18:43 Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ 10/10/2024 18:30 «Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարություններով պայմանավորված՝ կփոխվի ավտոբուսային երթուղիների աշխատանքը 10/10/2024 18:15 Հայտնի է, թե երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը 10/10/2024 18:03 Հանցագործը, մանկապիղծը պետք է փթի բանտում, բայց այսօվա իրավապահների նպատակը վախ տարածելն է. Գեղամ Մանուկյան 10/10/2024 17:41 Viva-ն արձանագրում է ամպային ծառայությունների աճող պահանջարկ 10/10/2024 17:38 Oգտագործելով COP-29-ը որպես լծակ՝ պահանջեք ազատ արձակել հայ բանտարկյալներին. Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում. Վարդան Օսկանյան 10/10/2024 17:21 Երևանի դպրոցներից մեկում տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն 10/10/2024 17:14 «Սիրով հրավիրում Ձեզ այցելել Հայաստան». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին 10/10/2024 17:05 ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում 10/10/2024 16:57 ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում դպրոցում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության ահազանգերը 10/10/2024 16:49 Պրոբացիայի ծառայողների համար կներդրվի ատեստավորման կարգ 10/10/2024 16:22 Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար 10/10/2024 16:15 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք 10/10/2024 15:56 Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար․ ՆԳՆ 10/10/2024 15:27 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 10/10/2024 15:11 Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներ 10/10/2024 15:02 Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց. Մելիքյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի մասին 10/10/2024 14:52 Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով 10/10/2024 14:40 ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցից 10/10/2024 14:26 Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. Աբրահամյան 10/10/2024 14:23 ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ 10/10/2024 14:12 ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 10/10/2024 14:02 Ի՞նչ անել սթրեսի մակարդակը կառավարելու համար. Առողջապահության նախարարության խորհուրդները` գործատուներին և աշխատողներին 10/10/2024 13:52 Սարգսյանն ու Բաուերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը 10/10/2024 13:40 Կայուն ծանր, ծանր անկայուն, միջին ծանրության. մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին վթարից տուժածների վիճակի մասին 10/10/2024 13:31 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով 10/10/2024 13:28 Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը 10/10/2024 13:27 Սյունիքի պարեկներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 10/10/2024 13:24 Հուլիսի 9-ին սպանված երիտասարդի դին հայտնաբերվել Է Ստեփանավանի մերձակա դաշտում 10/10/2024 13:13 Գազալցակայաններում և բենզալցակայաններում ստվերի առումով լուրջ խնդիրներ ենք տեսնում․ Բադասյան 10/10/2024 13:10 Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացվի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը 10/10/2024 13:06 Լոռու մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ 10/10/2024 12:56 Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ (Տեսանյութ) 10/10/2024 12:50 ՀՀ պետական պահպանության ծառայության նոր շենքի կառուցումը հետաձգվում է 10/10/2024 12:43 Այս տարի քաղաքացիներն ավելի շատ են էլեկտրամոբիլ ներմուծել.ՊԵԿ նախագահ (Տեսանյութ) 10/10/2024 12:38 ԼՂ բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով 10/10/2024 12:33 Վերջերս ՍԴ-ն «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից. Արամ Վարդևանյան 10/10/2024 12:23 ՆԳՆ-ն ու ՔԿ-ն ՄԻՊ-ին պատասխանել են` հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ. այս պահին չի հրապարակի (Տեսանյութ) 10/10/2024 12:16 ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ՝ «Տոյոտա Երևան»-ում վերջերս ստուգումներ եղել են, թե՝ ոչ 10/10/2024 12:09 «Կխնդրեմ այլ հարցեր չտալ». ՄԻՊ-ը չպատասխանեց` ոլորտը շա՞տ կտուժի, եթե Արփի Դավոյանը նշանակվի Արդարադատության նախարար (Տեսանյութ) 10/10/2024 12:05 ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն 10/10/2024 11:53 Վիրահատության հակացուցում չի եղել. «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկան պարզաբանում է տարածել 10/10/2024 11:45 Ուսուցիչներն ատեստավորում կանցնեն էլեկտրոնային տարբերակով. Նիկոլ Փաշինյանը կատակեց` 3-րդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդն է (Տեսանյութ) 10/10/2024 11:32 Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ամենածանր վիճակներում անգամ, հայերը չեն կորցրել ինքնությունը, Հայրենիք վերադառնալու և պետություն վերաստեղծելու հույսը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  10/10/2024 11:25 Զոհված զինվորներին նվիրված հուշահամալիր, «Տորնադո» պատկերով հուշարձան-քանդակ. Փաշինյանը թվարկեց, թե ինչ ծրագրեր են կատարել (Տեսանյութ) 10/10/2024 11:05 Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի ասուլիսը 10/10/2024 10:47 Ընձառյուծ, գորշ արջ և բեզոարյան այծեր. մեկ տեսախցիկի պատմություն 10/10/2024 10:44 Կյանքիս լավագույն հիշողություններից մի քանիսը ստեղծվել են խաղադաշտում՝ խաղալով իմ երկրի համար. Հայաստանի հավաքական, հպարտություն պարգևեք մեզ. Յուրա Մովսիսյան 10/10/2024 10:40 Ամառային սեզոնին ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականին 10/10/2024 10:34 Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է 10/10/2024 10:31 Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում․ Լուսանկար 10/10/2024 10:27 Հայաստանը ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը 10/10/2024 10:24 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 10/10/2024 10:18 Պատմական այլանդակության ենք ականատես լինելու, չգիտենք՝ ինչու է Բաքուն պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Հովհաննիսյան 10/10/2024 10:08 Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ գրպանային կամակատարները. ոտքի տակ մի ընկեք. Էդուարդ Շարմազանով 10/10/2024 10:01 «Ժողովուրդ». Փաշինյանը նորից խաբեց. գնաճն արդեն իսկ կազմել է շուրջ 30 տոկոս 10/10/2024 09:59 «Հրապարակ». Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է 10/10/2024 09:56 «Փաստ». Փաշինյանի «կիրթ» գործընկերը խոսում է Սյունիքը, Սևանը զավթելու մասին, իսկ Հայաստանում փառատոններ են ու հեծանիվ 10/10/2024 09:54 «Ժողովուրդ». «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» մեդալով պարգևատրվել է նաև այն քննիչը, որի հետ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց 10/10/2024 09:52 «Հրապարակ». Ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին 10/10/2024 09:49 «Փաստ». «Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին՝ սեփական իշխանության պահպանման համար 10/10/2024 09:46 44-օրյա պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն 10/10/2024 09:44 «Ժողովուրդ». Ո՞վ է Կոմիտասի շուկան սեփականաշնորհող արտոնյալ գործարարը 10/10/2024 09:41 «Հրապարակ». Պատմության ուսուցիչն աշակերտներին ասել է «Հայոց պատմություն» մի սովորեք 10/10/2024 09:38 «Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանն արդեն հասցրել է դառնալ Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկը 10/10/2024 09:36 «Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունում պատրաստվում են 2025թ. բյուջեի նախագծի քննարկմանը 10/10/2024 09:35 «Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ստվերային պայմանավորվածությունների է գնացել 09/10/2024 22:08 Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով 09/10/2024 21:54 «Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ Փաշինյան 09/10/2024 21:40 Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր 09/10/2024 21:20 Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին 09/10/2024 21:05 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 09/10/2024 20:45 Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 8։0 հաշվով պարտվել է Լեհաստանի ընտրանուն 09/10/2024 20:32 Գերմանիայում ձերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառել 09/10/2024 20:12 «Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում»․ Խաչատուրյան 09/10/2024 19:45 Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ 09/10/2024 19:25 «Փորձեր եղել են»․ Սերբիայում գունավոր հեղափոխությունն իրական սպառնալիք են համարում 09/10/2024 19:04 «Գիտեմ՝ ինչ դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները»․ Մարալ Նաջարյան 09/10/2024 18:51 Սեպտեմբերին մահվան ելքով վրաերթ կատարած ՔՊ-ականի կնոջ նկատմամբ մինչև այժմ քրեական հետապնդում չի հարուցվել 09/10/2024 18:35 Պնևմակոկային վարակ. Ռիսկի խմբեր 09/10/2024 18:20 Շոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա» 09/10/2024 18:03 Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան․ Լիլիթ Գալստյան 09/10/2024 17:51 «Զինծառայող Վահե Հարությունյանը ինքնասպան է եղել»․ Քննչական կոմիտե 09/10/2024 17:41 Նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից․ զոհերը երկուսն են, յոթ տուժածների վիճակը ծանր է 09/10/2024 17:34 Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ 09/10/2024 17:21 Վայոց ձորում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն կանցկացվի

Տվյալ բաժնի վերջին նյութերը