12/07/2021 11:29
Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ հավաքվածները վերջնագիր են ներկայացրել վարչապետին
Թբիլիսիի կենտրոնում հավաքված քաղաքացիները խոստացել են շարունակել բողոքի ակցիաները, եթե Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական չտա:
«Եթե կառավարությունը, վարչապետը և Պետանվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական չտան հուլիսի 12-ին մինչև ժամը 12:00-ը՝ բողոքի ցույցերը կշարունակվեն», - մեջբերում է РИА Новости-ն բողոքողներից մեկի հայտարարությունը:
Նա ավելացրել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա երկուշաբթի՝ հուլիսի 12-ին` ժամը 18:00-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» երկրի իշխող կուսակցության գրասենյակի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև:
Բողոքի ցույցերի ընթացքում վրացական հեռուստաալիքների ղեկավարները պահանջել են երկրի վարչապետի հրաժարականը: