12/07/2021 17:15
Հռոմի պապը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հուլիսի 4-ին Հռոմի հիվանդանոցներից մեկում աղիքային վիրահատության էր ենթարկվել, դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում:
«Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանգիստ օր է անցկացրել և ավարտել հետվիրահատական շրջանը: Թերապևտիկ և վերականգնողական թերապիան օպտիմալացնելու համար սուրբ հայրը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մաեեո Բրունիի հաղորդագրությունը:
Հուլիսի 4-ին Հռոմի պապը վիրահատվել է: 84-ամյա հովվապետի վիրահատությունն անցկացրել է պրոֆեսոր Սերջիո Ալֆիերին: