12/07/2021 17:30
«Թալիբանը» հայտնել է պատերազմը դադարեցնելու պայմանը
Արմատական «Թալիբան» շարժումը քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերն Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհել Շահինը, գրում է Lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա, համաձայն որի՝ նախ պետք է համաձայնեցնել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, ապա սկսվեն բանակցությունները հրադադարի մասին:
«Բայց մենք դեռ քաղաքական ճանապարհային քարտեզի շուրջ բանակցություններ վարելու փուլում ենք», - ասել է Շահինը: