12/07/2021 13:08
Մեծ Բրիտանիայում Իտալիայի հետ խաղից հետո անկարգությունների հետևանքով վիրավորվել է 19 ոստիկան
Մեծ Բրիտանիայում ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իտալիայի հետ խաղից հետո անկարգությունների հետևանքով ոստիկանության 19 աշխատակից է վիրավորվել: Նրանք փորձում էին դադարեցնել երկրպագուների միջև ծեծկռտուքը, հաղորդում է The Daily Express-ը՝ վկայակոչելով բրիտանական ոստիկանությունը:
«Եվրո 2020-ի եզրափակչում մեր ոստիկանության գործողությունները մոտենում են ավարտին: Շնորհակալություն տասնյակ հազարավոր երկրպագուներին, որոնք լավ տրամադրություն ցուցաբերեցին և իրենց պատասխանատու պահեցին: Օրվա ընթացքում մենք ձերբակալեցինք 49 մարդու տարբեր իրավախախտումների համար», - գրել է ոստիկանությունը Twitter-ում:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ հիմնական բախումները տեղի են ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի մոտակայքում:
«Ցավոք, մեր 19 սպաները վիրավորվել են, երբ բախվել են անկայուն ամբոխի հետ: Սա միանգամայն անընդունելի է», - ասել են ոստիկանությունից:
Ավելի վաղ Եվրո եզրափակչից հետո ռասայական վիրավորանքների էին ենթարկվել Անգլիայի սևամորթ ֆուտբոլիստները: