13/07/2021 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում հուլիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 597 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 138-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 217 810 (+79) մարդ, այս պահին բուժվում է 3073 (+55) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5659 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4549 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1110 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: