13/07/2021 16:55
Իրաքում ձերբակալվել է RT-ի թղթակիցը
Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադում ձերբակալել են RT-ի թղթակցին, ինչպես նաև կնքել հեռուստաալիքի գրասենյակի սարքավորումները:
«Բաղդադում RT արաբական թղթակից Աշրաֆ Մուհամեդ ալ-Ազզաուին ձերբակալվել է Իրաքի անվտանգության ուժերի կողմից: Այս պահին նրան տեղափոխում են անհայտ ուղղությամբ։ Անվտանգության ուժերը կնքել են նաև Իրաքում RT Arabic-ի գրասենյակի սարքավորումները», - գրել է նա Telegram ալիքում: