13/07/2021 17:30
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 25 140 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 25 140 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 833 175 դեպք:
Մեկ օրում մահացել է 780 մարդ, ընդհանուր՝ 144 492 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 19 566 մարդ, ընդհանուր առմամբ՝ 5 236 214 բուժառու: