13/07/2021 13:50
ԱՄՆ-ում հայտարարել են J&J-ով պատվաստումներից հետո հազվագյուտ հիվանդության առաջացման ռիսկի մասին
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վերահսկողության վարչությունը (FDA) նախազգուշացրել է Johnson & Johnson կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր օգտագործելուց հետո հազվագյուտ աուտոիմուն հիվանդության առաջացման ռիսկի մասին, հետևում է վարչության զեկույցից:
Ինչպես նշված է փաստաթղթի նորացված տարբերակում, «Janssen պատվաստանյութը օգտագործելուց հետո 42 օրվա ընթացքում Գիիլեն-Բարե համախտանիշի զարգացման ռիսկը մեծանում է»: Սա հազվագյուտ պայման է, երբ իմունային համակարգը հարձակվում է նյարդային բջիջների վրա: