14/07/2021 14:56
Ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունն ավարտվեց. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ
Սահմանադրական դատարանն ավարտեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
Կողմերն այսօր հանդես եկան եզրափակիչ ելույթներով։
Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին։
«Ես այս պահին հայտարարում եմ սույն գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար», - հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Նա նշեց, որ որոշման հրապարակման մասին առնվազն երկու ժամ առաջ տեղյակ կպահվի։
Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: