14/07/2021 11:04
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 159 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 756 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 159-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 217 896 (+86) մարդ, այս պահին բուժվում է 3198 (+70) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5662 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4552 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1110 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: