14/07/2021 12:24
Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
Նշենք, որ երեկ էլ միջնորդություն էր ներկայացվել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման էին ենթարկել ՀՔԾ, իսկ ավելի ուշ ազատ արձակել: