14/07/2021 13:31
Բրիտանական բանակը հայտարարել է թալիբների հետ աշխատելու պատրաստակամության մասին
Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբանի» (Ռուսաստանում կազմակերպությունն արգելված է) հետ աշխատելու պատրաստակամության մասին, եթե գրոհայիններն ու նրանց առաջնորդները «հանեն բալակլավաները» և խաղաղ մտնեն Աֆղանստանի կառավարություն, հայտնում է Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին:
«Ինչ ուժեր էլ լինեն կառավարությունում, եթե նրանք պահպանում են հատուկ միջազգային նորմեր, այդ դեպքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը համագործակցելու է», - ասել է Ուոլեսը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ այս որոշումը երկիմաստ կընկալվի, այնուամենայնիվ, բրիտանական կառավարության կարծիքով, Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է կիրառել պրագմատիկ մոտեցում: