14/07/2021 10:45
Ֆրանսիայում ընտրությունների օրը հայտնի է
Ֆրանսիայում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը, հայտնում է BFM-TV-ն:
Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 10-ին, երկրորդ փուլը՝ երկու շաբաթ անց՝ ապրիլի 24-ին:
Աթալը նաև հավելել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 12-ին և 19-ին: