14/07/2021 10:30
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ապահովում է քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ենթակառուցվածքները վերականգնելու համար ռուս խաղաղապահներն ուղեկցել են ծանր մեքենաների շարասյունը` շինանյութերով և սննդով:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը Շուշի - Կարմիր Շուկա երթուղով ուղեկցել է շինանյութերի և պարենային մթերքի պաշարների մեկ շարասյուն և հետ բերել ևս մեկ շարասյուն: Նաև, ռուս խաղաղապահներն ապահովում էին մեքենաների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում:
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, իսկ ինժեներական խմբերը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Օրվա ընթացքում Մարտունու շրջանում մաքրվել է 3 հա տարածք: