15/07/2021 15:06
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանում կպատվաստվեն «ԱստրաԶենեկա»-ով
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.
Հյուսիսային պողոտա,
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
«Կասկադ» համալիր։