15/07/2021 10:56
«Շնորհակալություն պահապան հրեշտակների թիմին». Հայիթիի նախագահի այրին հիվանդանոցից լուսանկար է հրապարակել
Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը՝ Մարտին Մոիզը, շնորհակալություն է հայտնել իրեն բուժող բժիշկներին օգնության համար և Twitter-ի իր էջում զետեղել է հիվանդանոցից լուսանկար, որտեղ նրան տեղափոխել են երկրի ղեկավարի նստավայրի վրա հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից ապաքինվելու նպատակով:
«Շնորհակալություն պահապան հրեշտակների թիմին, որոնք ինձ օգնել են հաղթել այս դժվարին ժամանակաշրջանը։ Ձեր բարության և հոգատարության շնորհիվ է, որ կարողացա դիմակայել», - գրել է Մարտին Մոիզը՝ հավելելով, որ դեռ չի հավատում ամուսնու մահվանը՝ ընդգծելով, որ այդ ցավը երբեք չի անցնի։
ՄԱԿ-ում Հայիթիի մշտական ներկայացուցիչ Անտոնիո Ռոդրիգեն չորեքշաբթի հայտնել էր, որ սպանված նախագահի կնոջ առողջական վիճակն այլևս մտահոգություն չի հարուցում:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին:
Thank you for the team of guardian angels who helped me through this terrible time. With your gentle touch, kindness and care, I was able to hold on. Thank you! Thank you! Thank you! pic.twitter.com/wOOyj527bP
— Martine Moïse (@martinejmoise) July 15, 2021