15/07/2021 16:36
Թուրքիան պատրաստ է մասնակցել Աֆղանստանում անվտանգության ապահովմանը
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում՝ առանց աֆղանական ժողովրդի դիրքորոշմանը հակասող որևէ գործողության, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեդ Բերաթ Չոնկարը:
«Աֆղանստանի կառավարությունը և «Թալիբանը» (Ռուսաստանում արգելված) պետք է ստեղծեն մի կառույց, որը կապահովի երկրում կայունություն և անվտանգություն, իսկ Թուրքիայի նման երկրի ռազմական ուժերի ներկայությունը Աֆղանստանում, որին վստահում են բոլորը, հիմք կստեղծի դրա համար: Բայց դա որոշում չէ, որը պետք է կայացնի միայն Թուրքիան», - Չոնկարին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Նա ընդգծել է, որ այս հարցը պետք է լուծվի «միջազգային համաձայնագրի շրջանակներում, որը չի հակասի աֆղանական ներքին դինամիկային»: