15/07/2021 11:31
Մինչ օրս Հայաստանն Ադրբեջանից վերադարձրել է 104 գերի. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ օրս Հայաստանն Ադրբեջանից վերադարձրել է 104 գերի:
«Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման ու սահամանգծման աշխատանանքերը, տարածաշրջանային կոմունիկացիենրի բացումը եղել են, կան ու լինելու են մեր առաջնահերթությունների շարքում», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշարջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցություներն ու տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: