15/07/2021 15:41
Մեսին համաձայնել է «Բարսելոնայում» աշխատավարձի 50 տոկոսով կրճատմանը
«Բարսելոնան» ու Լիոնել Մեսին պայմանավորվել են նոր պայմանագիր ստորագրել, հայտնում է Diario Sport-ը:
Ավելի վաղ արգենտինացին և կատալոնական ակումբը պատրաստվում էին երկու տարվա պայմանագիր կնքել, բայց Մեսին հայտարարել էր, որ ինքն իր մեջ ուժ է զգում «Բարսելոնայում» ավելի երկար խաղալու համար, քան թիմի ներկայացուցիչներն էին պայմանավորվել, ուստի կողմերը կստորագրեն հնգամյա պայմանագիր:
Հաղորդվում է, որ վեց «Ոսկե գնդակի» մրցանակակիրը համաձայն է աշխատավարձի 50 տոկոսով կրճատմանը: Արգենտինացին հասկանում է, որ «Բարսելոնան» ֆինանսական դժվար ժամանակներ է ապրում, ուստի նա ընդունել է կատալոնացիների առաջարկած պայմանները:
Մեսին կարծում է, որ աշխատավարձի կրճատումը պետք է օրինակ հանդիսանա իր թիմակիցների համար: Այժմ Բարսելոնայի փաստաբաններն ու խորհրդատուները վերջնական տեսքի են բերում պայմանագրի վերջին մանրամասները: Սպասվում է, որ կատալոնական ակումբը հուլիսի վերջին պաշտոնապես կհայտարարի Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: