15/07/2021 17:16
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 25 293 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 25 293 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 882 295 դեպք:
Մեկ օրում մահացել է 791 մարդ, ընդհանուր՝ 146 069 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 21 493 մարդ, ընդհանուր առմամբ՝ 5 278 976 բուժառու: