15/07/2021 11:10
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 193 դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 949 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 193-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 022 (+126) մարդ, այս պահին բուժվում է 3261 (+63) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5666 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4556 (+4), իսկ այլ պատճառներով՝ 1110 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: