16/07/2021 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 162 դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 227 111 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 162-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 128 (+106) մարդ, այս պահին բուժվում է 3315 (+54) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5668 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4558 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1110 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ: