16/07/2021 12:40
Մերկել. Գերմանիայում ջրհեղեղի ողբերգության վերջնական մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի ողբերգության վերջնական մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին:
«Ես վախենում եմ, որ ողբերգության ողջ մասշտաբը մենք կկարողանանք գնահատել միայն հաջորդ օրերին», - հայտարարել է Մերկելը:
Նա կրկին իր խորին ցավակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են այս աղետի ժամանակ իրենց հարազատներին և ընկերներին, և նրանց, ովքեր անհանգստանում են անհետ կորածների համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը Գերմանիայում հասել է 70-ի: ԳԴՀ իշխանությունները հաղորդել են ջրհեղեղի պատճառով 1300 անհետ կորածի մասին: